ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը մեկնել է Մոսկվա

Armenpress 13:36, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը մասնակցում է ապրիլի 17-ից 19-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով ղեկավար մարմինների հերթական նիստին: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am