Հնդկաստանում ավազամրրիկների եւ տեղատարափների պատճառով զոհվածների թիվը հասել Է 64-ի. Times of India

Armenpress 13:28, 18 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում հորդառատ անձրեւների եւ ավազամրրիկների հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 64-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of India-ն:Ապրիլի 17-ին հաղորդվել Էր 31 զոհվածի մասին: Ամենից շատ զոհեր են գրանցվել Ռաջասթանի եւ Մադհյա-Փրադեշի նահանգներում: Մահերի ամենատարածված պատճառները դարձել են ծառերի տապալումը, կայծակների հարվածները եւ հոսանքահարումները: Վարչապետ Նարենդրա Մոդին ավելի վաղ հայտնել Է, որ բոլոր տուժածներին կտրամադրեն 50 հազար հնդկական ռուփիի (720 ԱՄՆ-ի դոլար) չափով ֆինանսական օգնություն:Իր հերթին, ինչպես հայտնել Է Պակիստանի տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչությունը, երկրում 49-ի Է հասել սաստիկ անձրեւների եւ դրանց առաջացրած հեղեղումների հետեւանքով զոհվածների թիվը, տուժել Է 176 մարդ:Ավելի վաղ հաղորդվել Էր, որ հորդառատ անձրեւների եւ ավազափոշու մրրիկի պատճառով Պակիստանում զոհվել Է առնվազն 39 մարդ, եւս 135-ը վերքեր են ստացել: Վարչության տվյալներով, զոհեր են գրանցվել Փենջաբի, Հայբեր-Փահթունհվայի, Բելուջստանի եւ Սինդի նահանգներում: Վարչության հաշվետության համաձայն, առնվազն 117 տուն Է վնասվել անձրեւների հետեւանքով: Տեղի օդերեւութաբանները նախազգուշացրել են, որ եղանակային բարդ պայմանները երկրի տարածքում կարող են պահպանվել եւս առնվազն երկու օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am