Samsung Electronics-ն ուսումնասիրում Է Galaxy Fold սմարթֆոնի խնդիրների մասին հաղորդումները

Armenpress 12:25, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Samsung Electronics ընկերությունն ուսումնասիրում Է դիսփլեյի վնասվածքների վերաբերյալ հաղորդումները, որոնք առաջացել են Galaxy Fold նոր շարքի որոշ ծալովի սմարթֆոնների օգտագործման ընթացքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ընկերության մամուլի ծառայության՝ ապրիլի 18-ին Սեուլում տարածված հայտարարության մեջ:

«Մենք ուշադիր կուսումնասիրենք այդ սմարթֆոնները՝ ստույգ որոշելու խնդրի պատճառը»,- խոստանում Է Samsung Electronics-ը: Ընկերությունը նշել Է, որ սահմանափակ թվով սմարթֆոններ են տրամադրվել լրագրողներին ակնարկներ գրելու համար: Samsung Electronics-ի հայտարարությունն արվել Է այն բանից հետո, երբ մի շարք ամերիկացի լրագրողներ իրենց ակնարկներում նշել են խնդիրների մասին, որոնք առաջացել են հարավկորեական ընկերության կողմից իրենց տրամադրված սմարթֆոնների օգտագործման ընթացքում: Galaxy Fold-ը Samsung Electronics-ի առաջին ծալովի սմարթֆոնն Է: Ծալած վիճակում սարքը կարելի Է օգտագործել որպես հեռախոս, բացված վիճակում այն գործառույթներով փոխարինում Է պլանշետի: Գաջեթն ունի երկու Էկրան՝ 4,6-դյույմանոց եւ 7,3-դյույմանոց: Առաջինը նախատեսված Է սմարթֆոնի ռեժիմով, երկրորդը՝ որպես պլանշետ սարքի աշխատանքի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am