Պակիստանում զինյալները հարձակվել են ավտոբուսի վրա, սպանվել Է առնվազն 14 մարդ

Armenpress 11:31, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 14 մարդ Է սպանվել Պակիստանի Բելուջստանի նահանգում ավտոբուսի վրա կատարված զինված հարձակման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել Է Dawn թերթը: «Զինվորական համազգեստով 15-20 զինյալներ կանգնեցրել են հինգ-վեց ավտոբուս»,-պատմել Է Բելուջստանի ոստիկանության գլխավոր տեսուչ Հասան Բաթը:

«Գիշերվա ժամը մոտավորապես 1-ին հարձակվողները կանգնեցրել են հերթական ավտոբուսը, ինչից հետո ստուգել են ուղեւորների ինքնության քարտերը եւ ավտոբուսից հանել նրանցից 16-ին,-հավելել Է նա:-Դա նպատակադրված սպանություն Էր, զոհերը որոշվել Էին ըստ նրանց փաստաթղթերի, ինչից հետո գնդակահարվել»: Նրա խոսքով՝ սպանվել Է առնվազն 14 մարդ, երկու ուղեւորների հաջողվել Է թաքնվել եւ հասնել իրավակարգի ուժերի մոտակա բաժին: Միջադեպի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն հետաքննություն են սկսել: Պարզվում են հանցագործության դրդապատճառները, ինչպես նաեւ զոհերի անձնական տվյալները: Առայժմ ոչ մի կազմակերպություն չի ստանձնել կատարվածի պատասխանաատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am