Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Chess Classic-ին

Armenpress 10:51, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Grenke Сhess Сlassic մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայում կայանալիք մրցաշարին կմասնակցեն նաև Մագնուս Կարլսենը, Վենսան Կեյմերը , Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Պյոտր Սվիդլերը,  Ֆրանսիսկո Վալյեխո Պոնսը, Գեորգ Մեյերը  և Արկադի Նայդիչը:

Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 20-ին և կեզրափակվի 29-ին: Այն բաղկացած է 9 տուրից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am