Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է Բուդապեշտում

Armenpress 01:10, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը Բուդապեշտի միջազգային մրցաշարում մրցանակային տեղ չզբաղեցրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջազգային մրցաշարի 9-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը և Արամ Հակոբյանը մրցում էին միմյանց հետ: Պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր՝ Սամվել Տեր-Սահակյանը 6-րդն է, իսկ Արամ Հակոբյանը՝ 7-րդը: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանից Արտյոմ Տիմոֆեևը՝ 7 միավորով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am