Շախմատի վետերանների թիմը հաղթել է աշխարհի առաջնության երկրորդ տուրում

Armenpress 01:08, 18 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի վետերանների աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի թիմը շարունակում է հաջող ելույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում ընթացող առաջնության 3-րդ տուրում Հայաստանը մրցում էր Ավստրիայի հավաքականի հետ: Հայ շախմատիստները հաղթեցին 0,5։3,5 հաշվով: Երկրորդ անընդմեջ հաղթանակից հետո թիմն առաջատարների շարքում է:

Թիմի կազմում հանդես են գալիս հայկական շախմատի լեգենդներ գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանը, վետերանների աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոն, գրոսմայստեր Կարեն Մովսիսյանը, Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը և միջազգային վարպետ Նորայր Քալանթարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am