«Դեղին բաճկոնավորները» ծրագրում են հերթական ակցիան անցկացնել Փարիզում

Armenpress 17:57, 17 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում «դեղին բաճկոնավորների» հերթական ակցիան տեղի կունենա առաջիկա շաբաթ օրը, չնայած այն հրդեհին, որը մասամբ ավերեց Փարիզի Աստվածամոր տաճարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է շարժման ակտիվ եւ մշտական մասնակիցներից մեկը:«Այո, Փարիզում ակցիան առաջվա պես պլանավորվում Է: Մենք շարունակելու ենք»,-ասել Է գործակալության զրուցակիցը: Նա հավելել Է, որ «դեղին բաճկոնավորներն» անսիրտ մարդիկ չեն եւ, անկասկած, տաճարում տեղի ունեցած հրդեհը ողբերգություն Է նաեւ նրանց համար»: Նրա խոսքով՝ «առայժմ ակցիայի չեղարկման վերաբերյալ ոչ մի տեղեկատվություն չի եղել»: «Բայց մենք երբեք Էլ խնդիր չենք ունեցել կոպոպտել կամ ավերել քաղաքը: Մենք կտրականապես դեմ ենք դրան: Խնդիրը կապված Է նրանց հետ, ում համար ջարդերը կարեւոր են հանուն ջարդերի: Շատերը մեզ մեղադրում են այն բանում, որ մենք չենք դիմակայում խուլիգաններին, բայց չԷ որ դա մեր խնդիրը չԷ: Նրանց դեմ պետք Է պայքարի ոստիկանությունը»,-ընդգծել Է տղամարդը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am