Պերուի նախկին նախագահը փորձել Է ինքնասպան լինել ձերբակալման ժամանակ

Armenpress 17:47, 17 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պերուի նախկին նախագահ Ալան Գարսիան կրակել Է իր վրա, երբ ոստիկանները փորձում Էին նրան ձերբակալել կոռուպցիայի մեղադրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:Միջադեպը, գործակալության տվյալներով, տեղի Է ունեցել Լիմայում նրա տանը: Ըստ նախնական տվյալների, Գարսիան կրակել Է իր պարանոցին: Նշվում Է, որ նախկին նախագահին տեղափոխել են Լիմայի հիվանդանոց: Վերքի ծանրության մասին չի հաղորդում: Գարսիան Պերուի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է երկու անգամ՝ 1985-1990 թվականներին եւ 2006-2011 թվականներին: Պերուում Գարսիային կասկածում են Odebrecht բրազիլական շինարարական ընկերությունից կաշառքներ ստանալու մեջ: Լատինական Ամերիկայում այդ ընկերությունը հարյուր միլիոնավոր դոլարներ Է ծախսել բարձրաստճան պաշտոնյաների, նախարարների ու նախագահների կաշառելու համար պետական շահավետ պարտավորագրեր ստանալու նպատակով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am