Վարչապետը բացառում է լրատվամիջոցների նկատմամբ քաղաքական հետապնդումները Հայաստանում

Armenpress 16:55, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ Հայաստանում կարող է որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 17-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին:

«Բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ լրատվամիջոց քաղաքական հետապնդման ենթարկվի»,- ասաց նա:

Էդմոն Մարուքյանը հարց էր հնչեցրել Շիրակի մարզի «Գալա» հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, որին վարչապետը խոստացավ ծանոթանալ և հետո պատասխանել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am