Աբովյանի ներկայիս քաղաքապետը պատրաստվում է կրկին առաջադրվել

Armenpress 16:31, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանը մտադիր է կրկին անգամ առաջադրել իր թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Գևորգյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում:

«Ես 4 տարի առաջ ընտրվել և աշխատել եմ Աբովյան համայնքի ղեկավար, գոնե այս պահին համայնքը բյուջեին ոչ մի լումա պարտք չունի: 4 տարվա ընթացքում ունեցել ենք 100 տոկոս և  բարձր կատարողական: Ունենք համագործակցություն մի շարք միջազգային կազմակերպությունների, մարզային իշխանությունների, կառավարության հետ, ունենք նաև սուբվենցիոն ծրագրեր, որոնք կյանքի ենք կոչում: Կատարված աշխատանքները բավականին շատ են»,- նշեց Վահագն Գևորգյանը:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենալու 2019 թվականին հունիսի 9-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am