Ասանժին շնորհվել է Եվրախորհրդարանի Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը

Armenpress 09:58, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks պորտալի հիմնադիր Ջուլիան Ասանժն ստացել Է Եվրախորհրդարանի (ԵԽ)՝ 2019 թվականի՝ Մալթայում սպանված լրագրողուհի Դաֆնե Կարուանա Գալիցիի անվան Հանուն զանգվածային լրատվամիջոցների ազատության մրցանակը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 17-ին այս մասին հայտնել Է The Sydney Morning Herald թերթը:

1976 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մեյրիդ Քորիգանն ստացել Է պարգեւը որպես Ասանժի ներկայացուցիչ: Պարգեւատրությունը տեղի Է ունեցել Եվրախորհրդարանում՝ Ստրասբուրգում: Այս մրցանակին Ասանժին առաջադրել Էր Եվրախորհրդարանում եվրոպական ձախ կուսակցությունների միացյալ խմբակցությունը (GUE/NGL):

Դաֆնե Կարուանա Գալիցիին մալթացի լրագրողուհի Էր, որն զբաղվում Էր կղզու պետական վերնախավում կոռուպցիոն հանցագործությունների հետաքննություններով: 2017 թվականի հոկտեմբերի 16-ին նրա ավտոմոբիլը պայթեցվել Է, լրագրողուհին տեղում մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am