Ազգային ժողովը շարունակում է կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագծի քննարկումը. ՈՒՂԻՂ

Armenpress 10:00, 17 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼՒ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում շարունակվում է հերթական քառօրյա նիստը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի օրակարգում ընդգրկված են մի շարք հարցեր:

Ազգային ժողովը կշարունակի քննարկել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և կից ներկայացված նախագծերի փաթեթի քննարկումը: Պատգամավորները կշարունակեն հարցեր ուղղել հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: 

Ապրիլի 16-ին մեկնարկած նիստերի օրակարգում ընդգրկված են նաև Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի նշանակումը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ՀՀ կառավարությանն ուղղված հարցապնդման պատասխանը: Օրակարգում են նաև մի շարք այլ օրենքի նախագծեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am