Թրամփը Մակրոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է աջակցել Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Armenpress 21:57, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին:

«Այս առավոտ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կապված այն ավերածությունների հետ, որի պատճառն էր դարձել Փարիզի Աստվածամոր տաճարի կրակը: Մենք կանգնած ենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին և մեր օգնությունն ենք առաջարկում Արևմտյան քաղաքակրթության այս անփոխարինելի խորհրդանիշի վերականգնման գործում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am