Մեծ Բրիտանիան Լիբիայում կրակի դադարեցման մասին ՄԱԿ-ի բանաձև է նախապատրաստել

Armenpress 20:10, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորությունը նախապատրաստել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ, որով նախ և առաջ կոչ է արվում Լիբիայում հակամարտող կողմերին անմիջապես դադարեցնել կրակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Անվտանգության խորհուրդը, սահմանելով, որ Լիբիայում տիրող իրավիճակը շարունակում է սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը… պահանջում է, որ Լիբիայում բոլոր կողմերն անմիջապես սկսեն իրադրության դեէսկալացիան, ինչպես նաև պահանջում է պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը ու փոխգործակցել ՄԱԿ-ի հետ՝ հանուն ողջ երկրում ռազմական գործողությունների համընդհանուր դադարեցման»,- ասվում է փաստաթղթի նախագծում:

Բացի այդ, Մեծ Բրիտանիան անհրաժեշտ է համարել առանց նախապայմանների թույլ տալ տուժածներին ստանալ հումանիտար օգնություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am