Աստվածամոր տաճարի ռեստավրացիան իրականացնող ընկերությունը բացառել է անվտանգության նորմերի խախտումը

Armenpress 19:51, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր կանոնները պահպանվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է տաճարի ռեստավրացիայով զբաղվող Europe Échafaudage ընկերության ներկայացուցիչ Ժուլյեն Լե Բրան:

«Այն ամենը, ինչ կարող եմ ասել այս պահին, այն է, որ հրդեհի բռնկման պահին իմ ընկերության ներկայացուցիչներից և ոչ մեկը տաճարում չի եղել»,- ասել է նա՝ հավելելով, որ անվտանգության բոլոր նորմերը պահպանված են եղել:

Լե Բրան նշել է, որ ռեստավրացիոն աշխատանքներում ներգրավված է եղել միայն 12 մարդ, և նրանք բոլորն էլ համագործակցելու են քննությունը վարող մարմինների հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am