«Միսս Բոլիվիա» մրցույթի հաղթողը հղիության պատճառով կզրկվի տիտղոսից

Armenpress 19:31, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ տարվա «Միսս Բոլիվիա» մրցույթի հաղթող Ջոյս Պրադոն հղիության պատճառով զրկվել է տիտղոսից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Գեղեցկության մրցույթի կազմակերպիչների խոսքով՝ Պրադոն խախտել է մրցույթի կանոնները, որոնց համաձայն հաղթողն իրավունք չունի տիտղոսը կրելու ժամանակահատվածում ամուսնանալ և երեխա ունենալ:

Գեղեցկուհին, ով ավելի վաղ «Ինստագրամ»-ում մեծ ուրախությամբ կիսվել էր մայր դառնալու նորությամբ, դեռևս չի մեկնաբանել կազմկոմիտեի որոշումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am