Մահացել է ամերիկացի ֆանտաստ գրող Ջին Վուլֆը

Armenpress 19:27, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Ջին Վուլֆը կյանքի 87-րդ տարում սրտի հիվանդության պատճառով մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Վուլֆն ավելի քան 30 ստեղծագործության հեղինակ է, նրա գրչին է պատկանում «Նոր արևի գիրքը» հայտնի չորսհատորյակը: Իր գրքերի համար հեղինակը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում նաև World Fantasy Award-ի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am