Քննիչներն առայժմ Նոտր Դամի հրկիզման նշաններ չեն գտել

Armenpress 15:49, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչներն առայժմ չեն հայտնաբերել տվյալներ, որոնք վկայեին, որ Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհը բռնկել Է կանխամտածված գործողությունների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Փարիզի դատախազ Ռեմի Էյտցը:

«Ոչինչ չի մատնանշում հրդեհի կանխամտածված բնույթը»,- մեջբերում Է անում Ֆրանսիայի ռադիոն Էյտցի խոսքից: Նրա ասելով՝ այս պահին հայտնի Է, որ առաջին հրդեհային տագնապը գործել Է նախօրյակին տեղական ժամանակով 18:20-ին, սակայն բռնկում չի հայտնաբերվել: Այնուհետեւ ազդասարքը գործել Է մեկ անգամ եւս երեկոյան 18:33-ին, այդ ժամանակ կրակը նկատվել Է: Դրանից հետո տարահանում Է սկսվել:

«Այս փուլում փորձագետները շենք մտնելու հնարավորություն չունեն: Հետաքննությունը նոր Է միայն սկսվել»,- հավելել Է դատախազը:

Փարիզի Աստվածամոր տաճարում ապրիլի 15-ին սաստիկ հրդեհ Է բռնկել: Դրա հետեւանքով փլվել Է շենքի սայրաձողը եւ տանիքի մի մասը, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am