Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել Brexit-ը. Յունկեր

Armenpress 13:37, 16 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը մտադիր չԷ արագացնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) եւ կսպասի Լոնդոնի որոշմանը՝ միաժամանակ պատրաստվելով չկազմակերպված դուրս գալու հնարավորությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 16-ին հայտարարել Է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ընտրություններից առաջ ընթացիկ գումարման Եվրախորհրդարանի վերջին նստաշրջանում, որն ընթանում Է Ստրասբուրգում: Այն հեռարձակել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:«Ես ցանկանում եմ ընդգծել, որ Եվրամիությունը մտադիր չԷ դուռը ցույց տալ Մեծ Բրիտանիային: Եվրամիությունը չի արագացնելու Brexit-ը եւ պատրաստ Է սպասել: Որոշումը պետք Է ընդունի Լոնդոնը, որքան ավելի շուտ նա դա ընդունի, այնքան ավելի լավ»,-հայտարարել Է Յունկերը: «Մենք պատրաստ ենք առանց համաձայնագրի Brexit-ին, մենք ձեռնարկել ենք բոլոր անհրաժեշտ միջոցները: Բայց մենք դրանից ամենեւին ոչ մի բան չենք շահի»,-հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավարը: ԵՄ-ի նստաշրջանում Յունկերը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եվրապատգամավորներին տեղեկացրել են ԵՄ-ի ապրիլի 10-ի գագաթնաժողովի արդյունքների մասին, որտեղ եվրոպացի ղեկավարները որոշում են ընդունել մինչեւ հոկտեմբերի 31-ը Brexit-ի հետաձգման հնարավորության մասին պայմանով, որ Մեծ Բրիտանիայում մայիսի 23-26-ին կանցկացվեն Եվրախորհրդարանի ընտրություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am