Հայ սակրավորները Սիրիայում 10 հազար քմ ավելի տարածք են ականազերծել

Armenpress 11:47, 16 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՀՀ հումանիտար առաքելություն իրականացնող անձնակազմի սակրավորները մի քանի օր տևած պարապմունքներից և Հալեպի բնակիչներին պատկանող տարածքներում տեխնիկական տեղազննություններ կատարելուց հետո շարունակում են ականազերծման աշխատանքները: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց «Հումանիտար  ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնն» ամենօրյա կապի մեջ է խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի հետ: Նրա փոխանցմամբ՝ հանդիպում են և հակատանկային, և հակահետևակային ականների, քիչ չեն նաև ինքնաշեն ականները: Ականազերծման աշխատանքները կատարվում են միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Ընդհանուր առմամբ` 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք է ականազերծվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am