Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ բժիշկներին դիմում են նաև տեղաբնակները

Armenpress 12:12, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող սակրավորները վերջին օրերի ընթացքում գործնական պարապմունքներ են անցկացնում՝ խմբի ղեկավար Արա Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց «Հումանիտար  ականազերծման և  փորձագիտական կենտրոն»-ի Հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը, նա «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի գլխավոր տեսուչն է:

Մարդասիրական առաքելության կազմում ընդգրկված բժիշկներից մի քանիսն իրենց մասնագիտական գործունեությունն են ծավալում Հալեպի հայ համայնքին պատկանող դարմանատանը:

Բժշկական օգնություն ստանալու համար հայ մասնագետներին դիմում են ոչ միայն հայերը, այլ նաև տարբեր ազգություն ունեցող տեղաբնակները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am