ԿԺԴՀ-ի բնակիչները նշում են գլխավոր ազգային տոնը՝ Արեւի օրը

Armenpress 09:54, 15 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի բնակիչներն ապրիլի 15-ին նշում են Արեւի օրը՝ երկրի գլխավոր ազգային տոնը՝ ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա 107-րդ տարեդարձը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրադարձությունների վայրից հաղորդել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Վաղ առավոտյան Փհենյանում եւ հանրապետության մյուս քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ ուղղություն են վերցրել դեպի հուշահամալիրներ՝ մասնակցելու հանդիսավոր արարողություններին: ԿԺԴՀ-ի մայրաքաղաքում գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Մանսուդե բլրին՝ որտեղ կանգնեցված են Կիմ Իր Սենի եւ Կիմ Չեն Իրի բրոնզե վիթխարի արձանները, ինչպես նաեւ Քիմսուսանի Արեւի պալատում, որտեղ թափանցիկ սարկոֆագներում հանգչում են առաջնորդները:

Օրվա ընթացքում Փհենյանում պլանավորված են բազմաթիվ տոնական միջոցառումներ, այդ թվում՝ պարեր եւ ժողովրդական զբոսահանդեսներ մայրաքաղաքի հիմնական հրապարակներում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am