Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը

Armenpress 14:41, 13 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է Սուրբ Հուդայի գլոբալ միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղի բուժելիությունը երկրում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Commercial Appeal» թերթը՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Հայաստանը միացել է Սուրբ Հուդայի Գլոբալ Միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղով բուժելիությանը: Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցության մի մասը՝ հույս ունենալով բարձրացնել մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելիության  ցուցանիշը:  

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ստորագրել է համաձայնագիրը, որով Հայաստանը միանում է  Սուրբ Հուդայի գլոբալ ցանցին ԱՄՆ-ում ապրիլի 12-ին:

Աննա Հակոբյանը նշել է՝ ինքը շատ հպարտ է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է միությանը, քանի որ երկիրը կարիք ունի զարգացնել քաղցկեղի դեմ պայքարը և վերապատրաստել բժիշկներին ու բուժքույրերին:

Հայ մասնագետներն արդեն իսկ մասնակից են եղել Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի տարածաշրջանային նախաձեռնություններին։

Սուրբ Հուդայի Գլոբալ Միությունը հիմնադրվել է 2018-ին, այն զարգացնում է գլոբալ, տարածաշրջանային և հիվանդանոցային նախաձեռնությունները՝ նպաստելու քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաների բուժելիության տեմպի բարձրացմանը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am