ԱՄԷ առաջին տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռնի սեպտեմբերի 25-ին

Armenpress 12:59, 13 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրություններն իր առաջին տիեզերագնացին միջազգային տիեզերակայան կուղարկի սեպտեմբերի 25-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Մուհամեդ բեն Ռաշիդի անվան տիեզերական կենտրոնի՝ էմիրաթական տիեզերագնացների նախապատրաստման ծրագրի տնօրեն Սալեմ ալ-Մարին:

Տիեզերագնացը միջազգային տիեզերակայան կթռնի «Союз-МС 15» տիեզերանավով՝ Ղազախստանի Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am