«Գազպրոմ Արմենիա»-ն քննարկում է ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման հարցը

Armenpress 14:17, 12 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում  համակարգի ծախսերի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:

«ՀՀ առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում դիտարկելով նաև համակարգի ծախսերի կրճատման, աշխատողների քանակի վերանայման և հաստիքների կրճատման հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

«Գազպրոմ» ընկերությունը 2019 թվականի հունվարի մեկից թանկացրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ 150 դոլարից դարձնելով 165 դոլար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սահմանին ՀՀ մատակարարվող գազի գնի թանկացումը սպառողների վրա ազդեցություն չի ունենա, սպառողների համար գազի սակագինը կմնա նույնը: Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ դա տեղի չի ունենալու կառավարության սուբսիդավորման հաշվին: 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am