ԻՀՊԶ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում. Զարիֆ

Armenpress 11:44, 12 Ապրիլ, 2019
ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին հղած նամակում: «Այդ սադրիչ որոշումն անկառավարելիության աստիճանի կհասցնի առճակատման մակարդակի աճը, ինչպես նաեւ կմեծացնի միջադեպերի վտանգը տարածաշրջանում, որն առանց այդ Էլ զգալի դժվարությունների Է բախվում»,-ասված Է ուղերձում: Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը ԱՄՆ-ի եւ նրանց վրա Է բարդել դրա հնարավոր հետեւանքների ամբողջ մեղքը, ովքեր պաշտպանել են այդ որոշումը: «Ակներեւ Է, որ ամերիկյան ռեժիմը, հավասարապես նաեւ նրանք, ովքեր հրապարակավ կոչ Էին անում ընդունել այդ որոշումը, ինչպես նաեւ այն պաշտպանող երկու-երեք խամաճիկային ռեժիմներ լիակատար պատասխանատվություն կկրեն այդ արկածախնդրության հետեւանքների համար»,-գրել Է Զարիֆը:Նա նաեւ բացատրել Է Գուտերիշին, թե ինչով Է պայմանավորված ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը կցանկանար նաեւ պարզաբանել, որ, չնայած ահաբեկչական բնույթի բազմաթիվ գործողություններին, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրականացրել Է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը, այդ մարմինն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու Իրանի որոշումը հիմնվում Է բացառապես փոխադարձության սկզբունքի վրա: Այդպիսով, այն չի կարող շեղում դիտվել պետությունների ինքնիշխան հավասարության հարգման նկատմամբ Իրանի մշտական սկզբունքից»,-ընդգծվում Է փաստաթղթում: Ապրիլի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները որոշում Է ընդունել ԻՀՊԶ-ի կազմավորումները ներառել օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում: Ի պատասխան, Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ահաբեկչական կազմակերպություն Է ճանաչել ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am