Կանայք մեկնարկում են Եվրոպայի շախմատի առաջնությունում

Armenpress 13:56, 11 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները մեկնարկում են կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Թուրքիայի Անթալիա քաղաքում  մեկնարկում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու են 31 երկրների 129 շախմատիստներ: Աշխարհամասի գլխավոր ստուգատեսում Հայաստանը կներկայացնեն 5 շախմատիստուհի՝ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիա Գևորգյանը և Սիրանույշ Ղուկասյանը: Մրցաշարի արդյունքներով 14 շախմատիստուհի իրավունք կնվաճի մասնակցելու Աշխարհի Գավաթի խաղարկությանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am