Մարսելի «Օլիմպիկ»-ի հայազգի երկու ֆուտբոլիստներ կհամալրեն Հայաստանի Մ19 տարեկանների հավաքականը

Armenpress 21:30, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարսելի «Օլիմպիկ»-ի հայազգի երկու պատանի ֆուտբոլիստներ կհրավիրվեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքական: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Nouvelles d`Armenie-ն:

Նրանք են` 17-ամյա կիսապաշտպան Թոմ Բանդիկյանը և 18-ամյա դարպասապահ Մանուել Նազարեթյանը:

Նախատեսվում է, որ ֆրանսահայ ֆուտբոլիստները Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում կմասնակցեն ամռանը Երևանում կայանալիք Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլին:

   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am