Անդրեյ Տալալաևը հեռացավ «Փյունիկ»-ից

Armenpress 19:37, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը և թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը: 

Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:

Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018 թվականի հունիսից:

46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկ»-ը Եվրոպա լիգայի 2018/19թթ. խաղարկությունում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ:

Անդրեյ Տալալաևը ճանաչվել է նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am