Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի Լաս Վեգասում  

Armenpress 12:46, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Punch Boxing Promotions-ը ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը մայիսի 2-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լաս-Վեգասում կայանալիք WBC International Silver գոտու պաշտպանության համար Ավագյանն ուժերը կչափի ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ: 24-ամյա բռնցքամարտիկը պրոֆեիսոնալ ռինգում անցկացրել է 10 մենամարտ, որոնցից մեկն ավարտել է ոչ-ոքի, իսկ մյուսներում հաղթանակ տարել:

Արամի համար այս մենամարտը կլինի 10-րդը: Նախորդ 8-ում Ավագյանը միայն հաղթանակներ է գրանցել, մեկ անգամ էլ մենամարտն ավարտել է ոչ-ոքի արդյունքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am