Չեմպիոնների լիգան վերսկսվում է  

Armenpress 11:01, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում այսօր կկայանան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ կհյուրընկալի պորտուգալական «Պորտու»-ին: Օրվա մյուս խաղում կմրցեն անգլիական երկու թիմերը: «Տոտենհեմ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթի»-ին:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am