Երևանի քաղաքապետարանը 146 միլիոն դրամ է հատկացրել Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցի հիմնանորոգման համար

Armenpress 10:36, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման համար քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը և հավելել, որ որոշումը կայացվել էր Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը մարզադպրոց այցելելուց հետո:

«Այս տարի փետրվար ամսին՝ Ալբերտ Ազարյանի 90-ամյակի օրը, քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր մարմնամարզիկի անվան մարզադպրոց ու նրա հետ զրույցում ասել, որ քաղաքապետարանը կփորձի միջոցներ հատկացնել դպրոցի վերանորոգմանը»,- նշել է Կարապետյանը:

Նրա խոսքով՝ 55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am