Կոշտ Brexit-ը կանխող օրինագիծն ստացավ թագուհու հավանությունը

Armenpress 09:49, 9 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց համաձայնագրի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կանխող օրինագիծն ստացել Է թագուհու հավանությունը եւ դարձել օրենք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մեր միջկուսակցական օրինագիծն այժմ ունի թագուհու համաձայնությունը: Խորհրդարանն այսօր քվեարկեց այն քաոսի եւ վնասի դեմ, որը կարող Է պատճառվել աշխատանքի, արտադրության, բժշկական ապահովման, ոստիկանության եւ անվտանգության ոլորտին առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալուց»,- ապրիլի 8-ին գրել Է օրինագծի հեղինակ, Լեյբորիստական կուսակցության անդամ Իվետ Քուպերն իր Twitter-ում:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի երկու պալատները պաշտպանել են այն օրինագիծը, որը կառավարությանը պարտավորեցնում Է երկարացնել Brexit-ի հետաձգումը՝ խուսափելու համար առանց համաձայնագրի ԵՄ-ից դուրս գալուց:

Այսպիսով, առանց գործարքի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տարբերակն այլեւս չի քննարկվի, եւ Լոնդոնն ստիպված կլինի հասնել ԵՄ-ի կողմից Brexit-ի գործընթացի երկարաձգման համաձայնությանն այն դեպքում, եթե Բրիտանիայի խորհրդարանում մինչեւ ապրիլի 12-ը գործարքն այդպես Էլ հավանության չարժանանա, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am