Պուտինը կոչ է արել չեղարկել Թուրքիայի հետ առեւտրի գործող սահմանափակումները

Armenpress 17:55, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարծում եմ, որ առեւտրի ընդլայնմանը կարող Էր նպաստել այդ ոլորտում դեռեւս գործող սահմանափակումների չեղարկումը, ապրանքային մատակարարումների անվանացանկի դիվերսիֆիկացումը: Ներդրումային համագործակցության ակտիվացմանը կնպաստի նոր համատեղ նախագծերի գործարկումը տնտեսության ամենատարբեր ճյուղերում՝ արդյունաբերության, մետալուրգիայի, գյուղատնտեսության մեջ, բարձր տեխնոլոգիաների սեկտորում»,-ասել Է Պուտինը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am