Մոգերինին պահանջել է անհապաղ հրադադար հաստատել Լիբիայում

Armenpress 16:32, 8 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ապրիլի 8-ին, ժամանելով ԵՄ-ի ԱԳ նախարարների Լյուքսեմբուրգի հանդիպմանը, հայտարարել Է, որ Լիբիայում անհապաղ պետք Է հրադադար հաստատվի մարդասիրական նպատակներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Լիբիայում շտապ հումանիտար հրադադար Է անհրաժեշտ վիրավորներին ու քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու համար»,-ասել Է նա, ընդգծելով, որ իրադրությունը քննարկել Է Լիբիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեի հետ: «Անհրաժեշտ Է կանգնեցնել բռնության Էսկալացումը, եւ ես համոզված եմ, որ դրանում եվրոպացիներն այսօր միասնական կլինեն»,-հավելել Է նա:

«Լիբիացիներին այլեւս հարկավոր չեն մարտական գործողություններ, նրանց հարկավոր Է խաղաղություն ու երկխոսություն: Անհրաժեշտ Է Լիբիայում ռեսուրսներն ու իշխանությունը բաժանել կառուցողական ոգով, այլ ոչ թե շարունակել պայքարը միմյանց դեմ»,-ասել Է Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am