Կիևում հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին

Armenpress 21:10, 5 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիշատակի աղոթք, ծաղիկների խոնարհում, մոմավառություն. Կիևում հարգել են ապրիլյա պատերազմում զոհվածների հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ին, միջոցառումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնում տեղադրված խաչքարի մոտ:

Հարգանքի տուրքը մատուցելու էին եկել  Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայերի միության  նախագահի տեղակալներ Դավիթ Մկրտչյանը և Արմեն Վարդանյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, հայկական եկեղեցու սպասավորներ, և այլք:

Եկեղեցական արարողությունից հետո դեսպան Տիգրան Սեյրանյանը դիմել է ԶԼՄ և հայկական համայնքի ներկայացուցիչներին:

Միջոցառումներն անցկացվել են Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախաձեռնությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am