Օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը  

Armenpress 12:51, 5 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը նշում է ծննդյան 55-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լեգենդար մարզիկը Սեուլի Օլիմպիական խաղերի (1988 թվական), Եվրոպայի (1986 թվական), աշխարհի (1986 թվական) չեմպիոն է: 1985 թվականին ավարտել է Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը: 1999 թվականից Հայաստանի հունա-հռոմեական ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է և Հայ օլիմպիականների միության նախագահը: 2002 թվականից Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահն է: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր անդամ է:

«Արմենպրես» լրատվական գործակալության սպորտի բաժինը ևս շնորհավորում է անվանի մարզչին՝ մաղթելով նորանոր մարզչական նվաճումներ, քաջառողջություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am