Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի պատվիրակության վերջնական հայտացուցակը հայտնի է  

Armenpress 12:42, 5 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Եվրոպայի այս տարվա առաջնությունում Հայաստանը կունենա 16 մարզիկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Եվրոպայի առաջնության վերջնական հայտացուցակում ընդգրկվել են Արմեն Գրիգորյանը (73 կգ), Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (89 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը (109+ կգ), Գոռ Մինասյանը (109+ կգ): Աղջիկներից մեդալների համար կպայքարեն` Իզաբելլա Յայլյանը (59կգ), Լիանա Գյուրջյանը (76 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ), Արփինե Դալալյանը (87+ կգ):

Եվրոպայի առաջնությունն այս տարի անցկացվում է Բաթում քաղաքում ապրիլի 6-13-ը:

Վարվառա Հայրապետյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am