Երևան-Գյումրի երթուղու նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը Նիկոլ Փաշինյանն է

Armenpress 09:55, 5 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան-Գյումրի երկաթուղային երթուղին ապրիլի 5-ից կսպասարկի նոր, թվով երկրորդ էլեկտրագնացքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։

Վարչապետը շրջայց կատարեց Սասունցի Դավիթ երկաթուղային կայարանում, այնուհետև Գյումրի մեկնեց գնացքի մեքենավարի կողքին նստած։

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Երևանից Գյումրի ճանապարհահատվածը նոր գնացքը կանցնի 2 ժամ, 10 րոպեում։ Այն նախորդի համեմատ ավելի մեծ թվով ուղևորներ կկարողանա տեղափոխել։

ԷՊ2Դ էլեկտրագնացքը գնվել է «Հարավկովկասյան երկաթուղի»ՓԲԸ կողմից ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am