Ֆուտզալի թիմը ընկերական խաղեր կանցկացնի Ռումինիայի հավաքականի հետ  

Armenpress 11:07, 4 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի Ռումինիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 8-17-ը կկայանա ֆուտզալի ազգային թիմի նոր մարզահավաքը: Ապրիլի 12-ին Հայաստանի ընտրանին կուղևորվի Ռումինիա, որտեղ ամսի 14-ին և 16-ին ընկերական խաղերում ուժերը կչափի տեղի ընտրանու հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դավիթ Ասլանյան - «Տյումեն» (Ռուսաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան - «Սիգմա Կոպեյսկ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան - «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)

Հարություն Հարությունյան - «Արմենիա Թրավել»

Արթուր Մկրտչյան - «Լեո»

Գարեգին Մաշումյան - «Լեո»

Սարո Գալստյան - «Լեո»

Հակոբ Ուզունյան - «Լեո»

Անդրանիկ Կարապետյան - «Լեո»

Սարգիս Նասիբյան  - «Լեո»

Էդվարդ Մկրտչյան - «Լեո»

Սարո Մարդանյան - «Լեո»

Էնրիկե Կոստա Դա Սիլվա - «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան - «Արմենիա Թրավել»։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am