Հայաստան կայցելի Գերմանիայի Սահմանադրական դատարանի նախագահը

Armenpress 15:07, 3 Ապրիլ, 2019

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի հրավերով ապրիլի 4-ից 5-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սահմանադրական Դատարանի նախագահ Անդրեաս Ֆոսկուլեի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Սահմանադրական դատարանից, պատվիրակության կազմում են Դատարանի նախագահի տեղակալ և առաջին Սենատի նախագահ Շտեֆան Հարբարթը, Դատարանի դատավորներ, Դատարանի աշխատակազմի ղեկավարը:

Այցի նպատակն է երկկողմ իրավական համագործակցության հետագա ամրապնդումն ու սահմանադրական արդարադատության իրականացման ոլորտում փորձի փոխանակումը: Այցի ընթացքում նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային հանդիպումներ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am