TripAdvisor-ը կազմել Է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը

Armenpress 12:13, 27 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TripAdvisor առցանց-ծառայությունը ճանապարհորդների տպավորությունների հիման վրա կազմել Է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը: Travellers՚ Choice-ի ամբողջական ցուցակը հրապարակված Է ծառայության պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ուղղություններն ընտրվել են ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում Է օգտատերերի միլիոնավոր արձագանքները, հյուրանոցների, ռեստորանների եւ տեսարժան վայրերի վարկանիշները:

Այսպիսով, 25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել Է Լոնդոնը, երկրորդը՝ Փարիզը, իսկ երրորդը՝ Հռոմը:

Տասնյակում նաեւ տեղ են գտել Հունաստանի Կրետե կղզին, Բալին, Փհուքեթը, Բարսելոնան, Ստամբուլը, Մարաքեշը եւ Դուբայը:

Փետրվարին TripAdvisor-ը կազմել Էր աշխարհի լավագույն լողափերի վարկանիշը՝ ճանապարհորդների արձագանքների եւ տպավորությունների հիման վրա: Առաջին հորիզոնականում հայտնվել Էր Բայա-դու-Սանչո լողափը, որը գտնվում Է Ֆեռնանդու-դի-Նորոնյա արշիպելագում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am