«Արագածը» կրկին հաղթեց «Արթիկին». բասկետբոլ  

Armenpress 11:35, 27 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա լիգայի կիսաեզրափակիչի հերթական խաղում «Արագածը» նորից հաղթանակ տոնեց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ա լիգայի 1/2 եզրափակիչում «Արագածը» սեփական հարկի տակ 86-74 հաշվով առավելության հասավ «Արթիկ-Ման Հոլդինգի» նկատմամբ և կիսաեզրափակիչում հաշիվը դարձրեց 3-1:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Տամաս Բրյուսը («Արթիկ-Ման Հոլդինգ»), որը վաստակեց 31 միավոր, 13 անգամ տիրեց օղակից անրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

1/2 եզրափակիչի մյուս խաղում, մարտի 27-ին միմյանց հետ ուժերը կչափեն «Արցախ» և «Ուրարտու Վիվարո» ակումբները: Հանդիպումը տեղի կունենա «ՄԻԿԱ» մարզադահլիճում ժամը 18:20-ին:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am