Պաբլո Պիկասոյի 1999 թվականին հափշտակված կտավը գտել են Նիդեռլանդներում. Volkskrant

Armenpress 18:03, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլանդացի խուզարկու Արթուր Բրանդը, որը մասնագիտանում Է մշակույթի օբյեկտների բնագավառում, Նիդեռլանդներում հայտնաբերել Է Պաբլո Պիկասոյի՝ 1938 թվականին ստեղծված եւ հափշտակված համարվող «Կնոջ կուրծքը» կտավը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 26-ին հայտնել Է Volkskrant թերթը:

Արվեստի ստեղծագործությունը, որտեղ պատկերված Է Պիկասոյի սիրեցյալ Դորա Մաարը, 1999 թվականին հափշտակվել Էր Ֆրանսիայում՝ սաուդցի շեյխի զբոսանավից: Մոտավորապես 4 մլն արժողությամբ կտավի համար 400 հազար եվրոյի պարգեւատրում Էր նշանակված, սակայն ոչ կտավը, ոչ Էլ դրա հափշտակողներին այդպես Էլ չհաջողվեց գտնել:

Տակավին 2015 թվականին Բրանդը հայտարարել Էր, որ կտավը գտնվում Է ինչ-որ տեղ Նիդեռլանդներում եւ քրեական շրջաններում շրջանառվում Է 2002 թվականից: Այն ժամանակ Էլ նա նշել Է, որ արվեստի ստեղծագործությունն ակտիվորեն օգտհագործվում Է թմրանյութերի եւ զենքի վաճառքի գործարքներում: Volkskrant-ի տվյալներով՝ խուզարկուի հետ կապի մեջ են մտել մարդիկ, ովքեր հայտնել են, որ կտավը գտնվում Է մի գործարարի տանը, որը ցանկանում Է ազատվել դրանից:

Կտավի հավաստիությունը հաստատվել Է ամերիկացի անկախ փորձագետի կողմից: Մասնագետների կարծիքով, ներկայում դրա արժեքը մոտավորապես 25 մլն եվրո Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am