Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակներում դասախոսությամբ է հանդես եկել Սուրեն Պապիկյանը

Armenpress 16:06, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում մարտի 26-ին ՊՆ վարչական համալիրում դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը հավաքի մասնակիցներին է ներկայացրել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման զարգացմանն ուղղված քաղաքականության հիմնահարցերը, համայնքների զարգացման ծրագրերը և առկա խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվող համակարգային միջոցառումները:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am