Գերմանիայի ոստիկանությունն սպառնալիքներ ստանալուց հետո մարդկանց տարահանել Է վեց քաղաքապետարանից

Armenpress 14:57, 26 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ոստիկանությունը մարտի 26-ի առավոտյան մարդկանց տարահանել Է երկրի վեց քաղաքների քաղաքապետարաններից բռնության գործադրման անանուն սպառնալիքներ ստանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Գերմանիայի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:Նախնական տվյալներով՝ տարահանում Է տեղի ունեցել Աուգսբուրգ, Գյոթինգեն, Կայզերսլաուտեռն, Խեմնից, Նոյնկիրխեն եւ Ռենդսբուրգ քաղաքներում: Focus Online հրատարակության տվյալներով՝ հայտնի Է, որ, օրինակ՝ Կայզերսլաուտեռնում սպառնալիքներն ստացվել են Էլեկտրոնային փոստով: Տեղի քաղաքապետարանն այժմ ստուգում են ոստիկանները՝ շներով, դրա մերձակա տարածքը շրջապատված Է: Աուգսբուրգում դադարեցված Է տրամվայների երթեւեկությունն այն գծով, որն անցնում Է քաղաքային կառավարման մարմնի շենքի մոտով:Ոստիկանությունում նշում են, որ միջոցները ձեռնարկվել են նախազգուշական կարգով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am