Ջո Բայդենը եւ Բեռնի Սանդերսը առաջատարներն են Այովայում դեմոկրատների հարցման արդյունքներով. The HilI

Armenpress 12:53, 26 Մարտ, 2019
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը եւ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը առավել մեծ ժողովրդավականություն են վայելում Այովայի նահանգի դեմոկրատ ընտրողների շրջանում, որտեղ 2020 թվականի փետրվարի 3-ին անցկացվելու են ԱՄՆ-ում առաջին նախնական ընտրությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 25-ին հայտնել Է The HilI թերթը՝ վկայակոչելով հարցման արդյունքները, որն անցկացվել Է Emerson Polling հետազոտական ծառայության կողմից:Ջո Բայդենի թեկնածությունը, որն առայժմ պաշտոնապես չի հայտարարել նախընտրական պայքարին մասնակցելու մտադրության մասին, պաշտպանել Է հարցման մասնակիցների 25 տոկոսը, իսկ Բեռնի Սանդերսինը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն Էր 2016 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցության կողմից թեկնածու առաջադրվելու համար՝ 24 տոկոսը: Ժողովրդականության ցուցանիշով երրորդ տեղում 11 տոկոս աջակցության մակարդակով հայտնվել Է Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բաթիգիգը: Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալ Հարիսին պատրաստ Է պաշտպանել հարցվածների 10 տոկոսը, իսկ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին՝ 9 տոկոսը:Այովայի նահանգում Դեմոկրատական կուսակցության 249 անդամների շրջանում հարցումն անցկացվել Է մարտի 24-ին: Ստացված արդյունքների անճշտությունը գնահատվում Է 6,2 տոկոս: Ապագա նախագահական ընտրարշավի ընթացքում կուսակցական ակտիվիստների առաջին ժողովները տեղի կունենան Այովայի նահանգում 2020 թվականի փետրվարի սկզբին: Դեմոկրատական կուսակցության համագումարը, որտեղ պաշտոնապես կառաջադրվի նախագահի պաշտոնի թեկնածուն, կկայանա 2020 թվականի հուլիսի 13-ից 16-ը Միլուոքիում (Վիսկոնսինի նահանգ): Հանրապետականներն իրենց համագումարը կանցկացնեն 2020 թվականի օգոստոսին՝ Շառլոտ քաղաքում (Հյուսիսային Կարոլինայի նահանգ):ԱՄՆ-ի նախագահի 59-րդ ընտրությունները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 3-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am