Սաուդյան Արաբիան դատապարտել Է ԱՄՆ-ի կողմից Գոլանի բարձունքներն Իսրայելինը ճանաչելը

Armenpress 12:11, 26 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան վճռականորեն մերժում Է ու դատապարտում Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի որոշումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ մարտի 25-ին Սպիտակ տանը կայացած հանդիպման ընթացքում հռչակագիր Է ստորագրել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու մասին: Ավելի վաղ նախագահ Թրամփի որոշումը դատապարտել են Պարսից ծոցի այլ երկրներ, այդ թվում՝ Կատարը եւ Քուվեյթը: «Գոլանի բարձունքների նկատմամբ Սաուդյան Արաբիայի դիրքորոշումը չի փոխվել: Դրանք, միջազգային որոշումների համաձայն, արաբական սիրիական բռնազավթված տարածքներ են, եւ այլ իրականություն պարտադրելու բոլոր փորձերը իրականում ոչինչ չեն փոխի»,-նշվում Է հաղորդագրության մեջ: Էր Ռիադն ընդգծել Է, որ ամերիկյան վարչակազմի որոշումը «ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի սկզբունքների, ինչպես նաեւ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձեւերի բացահայտ խախտում Է»: Թագավորության համոզմամբ, այս որոշումը բացասական լուրջ հետեւանքներ կունենա Մերձավոր Արեւելքի իրադրության խաղաղ կարգավորման, տարածաշրջանի անվտանգության ու կայունության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am