ՀՀ ԱԺ-ն ձևավորել է 4 միջխորհրդարանական հանձնաժողով եւ 59 բարեկամական խումբ

Armenpress 18:22, 25 Մարտ, 2019

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի խորհրդի մարտի 25-ին կայացած նիստում, որը վարել է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը, քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովի յոթերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 11, մարտի 26-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 11 հարց:

Խորհուրդը քննարկել եւ հաստատել է նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների, ինչպես նաեւ բարեկամական խմբերի կազմերը: Արդյունքում՝ ձեւավորվել է 4 միջխորհրդարանական հանձնաժողով եւ 59 բարեկամական խումբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am